Կրթական համակարգի ներկայացուցիչները քննարկեցին կրթության գերազանցության ազգային ծրագիրը

Կրթական համակարգի ներկայացուցիչները քննարկեցին կրթության գերազանցության ազգային ծրագիրը

Կրթության գերազանցության ծրագիրն իրականացնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում անցկացվում են հանրային լսումներ, որոնց մեկնարկը տրվեց Երևանում:

Մատենադարանի դահլիճում էին հավաքվել կրթական համակարգի ներկայացուցիչներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ: ​ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար:

Այն երկար քննարկումներ է անցել, եղել են դիտողություններ, լրամշակումներ և այն, ինչ ներկայացվում է հանրությանը, ամենևին նախնական տարբերակը չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում