ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսից մահացության թիվը կարող է հասնել 2 միլիոնի. ԱՀԿ

Կորոնավիրուսից մահացության թիվը կարող է հասնել 2 միլիոնի. ԱՀԿ

Նախքան կորոնավիրուսի պատվաստանյութի համատարած անվնաս կիրառումն ու համավարակի մեջքը կոտրելը, մահացության թիվն աշխարհում կարող է հասնել 2 միլիոնի: Այս մասին զգուշացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Թեմային է անդրադարձել France 24-ը:

«Մինչ մենք դա կանենք, աշխարհում մահերի 2 մլն ցուցանիշը ոչ թե երևակայական կլինի, այլ՝ ավելի հավանական»,- հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մայք Ռայանը:

Չինաստանում  կորոնավիրուսի հայտնաբերման սկզբից մինչև այսօր՝ մոտ 9 ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1 միլիոն մարդ:

Մայք Ռայանի խոսքով՝ համավարակի տարածման համար չպետք է մեղադրել երիտասարդությանը: Համավարակն առաջացել է տարիքային բոլոր խմբերի փակ տարածքներում հավաքույթներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում