ՌՌոզա Խաչատրյան

Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային․ Սուարեսը՝ Մեսսիին

Թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել քեզ պես հսկային․ Սուարեսը՝ Մեսսիին

Հարձակվող Լուիս Սուարեսը, որը «Բարսելոնայից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», շնորհակալություն է հայտնել իր ընկեր, կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը հրաժեշտի խոսքով ավելի վաղ դիմել էր ուրուգվայցուն:

«Շնորհակալությո՛ւն, ընկե՛րս, քո խոսքերի համար, բայց շնորհակալություն նաև նրա համար, որ դու այնպիսին ես, ինչպիսին կաս, նրա համար, ինչպիսին դու առաջին իսկ օրվանից եղել ես իմ ու ընտանիքիս նկատմամբ:

Միշտ շնորհակալ եմ լինելու Մեսսի մարդուն՝ ընկերասեր և զգացմունքային, քանի որ բոլորը ճանաչում են միայն Մեսսի ֆուտբոլիստին: Մի՛ մոռացիր, որ ես ասել եմ քեզ․ «Շարունակի՛ր հաճույք ստանալ և ապացուցել, որ դու թիվ մեկն ես, և թույլ մի՛ տուր 2, 3 կամ 4 մարդու վարկաբեկել այն հսկային, ինչպիսին դու ես ակումբի և ֆուտբոլային աշխարհի համար:

Շատ եմ սիրում քեզ, իմ ընկե՛ր, և մենք կարոտելու ենք ձեզ հինգիդ (Մեսսիին, նրա կնոջը և 3 երեխաներին.-խմբ․)»,- գրել է Սուարեսն Ինսթագրամի իր էջում:

Հիշեցնենք՝ Մեսսին «Բարսելոնան» լքելու խնդրանքով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիմել էր ակումբի ղեկավարությանը, սակայն նախագահ Խոսեպ Բարթոմեուն մերժողական պատասխան էր տվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում