ՄՄարիամ Մխիթարյան

Մարիա Կոլեսնիկովան կմնա կալանքի տակ

Մարիա Կոլեսնիկովան կմնա կալանքի տակ

Մինսկի դատարանը օրինական է ճանաչել բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի ձերբակալությունը: Դատախազի հաստատմամբ՝ նա կարող է մնալ ճաղերի հետևում առնվազն մինչև նոյեմբերի սկիզբը: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ լսումներն անցել են դռնփակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանդիպմանը ներկա է եղել նրա պաշտպաններից միայն մեկը՝ Ալեքսանդր Պիլչենկոն: Քաղաքական գործչի մյուս փաստաբան Լյուդմիլա Կազակը կալանավորվել է ինչ-որ վարչական գործով և գտնվում է մեկուսարանում:

Չնայած վարույթն անցել է դռնփակ, եվրոպացի դիվանագետները դատարան էին եկել  աջակցելու Մարիա Կոլեսնիկովային: Մամուլն ու Կոլեսնիկովային աջակցող քաղաքացիները հրավիրվել են միայն դատավորի որոշման հրապարակման ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում