ՄՄարի Կոստանյան

Լուկաշենկոն հրաժարվել է ԵՄ-ի հետ ցանկացած մակարդակով փոխգործակցությունից

Լուկաշենկոն հրաժարվել է ԵՄ-ի հետ ցանկացած մակարդակով փոխգործակցությունից

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ պատրաստ է Բելառուսում իրավիճակը կարգավորելու նպատակով մեկնել Մինսկ, սակայն հանրապետության իշխանությունները հրաժարվում են շփումներից՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

«Ես պատրաստ են Մինսկ գնալ, եթե դա նպաստի առաջընթացին: Ալեքսանդր Լուկաշենկոն մինչև այժմ հրաժարվել է Եվրամիության հետ ցանկացած մակարդակով փոխգործակցությունից»,- բողոքել է Ժոզեպ Բորելը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի օրենսդիրները հայտնել էին, որ Լուկաշենկոն նոյեմբերի 5-ից չպետք է համարվի Բելառուսի պաշտոնական ղեկավարը: Մինչև այդ էլ Եվրախորհրդարանը հավանության էր արժանացրել Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցների նախաձեռնությունը:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում