ՌՌոզա Խաչատրյան

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ստեղծել է հետաքննությունների վարչություն

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ստեղծել է հետաքննությունների վարչություն

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ստեղծել է նոր՝ հետաքննությունների վարչություն։

Կազմակերպությունը կվերահսկի այն երկրների գործունեությունը, որոնք ստորագրել են համաշխարհային հակադոպինգային կոդեքսը։ Վարչությունը աշխատակիցներ է հավաքագրում վերլուծաբանի և քննիչի պաշտոնների համար:

«WADA-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը Համաշխարհային հակադոպինգային կոդեքսը ստորագրած երկրների աշխատանքների մոնիթորինգն ու դրանց օրենսդրության և միջազգային ստանդարտների պահպանումն ապահովելն է: Մեր ունեցած ռեսուրսներով պարզապես անհնար է հետաքննել բոլոր մեղադրանքները այնքան արդյունավետ, որքան կցանկանայինք»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Օլիվիե Նիգլին:

Բաժինը կգործի երեք տարի և դրա օգտակարությունը կգնահատվի ավարտին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում