ԿԿարմեն Ղուկասյան

Հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը

Հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը

Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։  Որոշվել է շարունակել Բելգրադում դեկտեմբերին նշանակված  պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Ազգային ֆեդերացիաները պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության մասին։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք կօգնեն UWW-ին կողմնորոշվելու, գնահատելու իրավիճակը: 

Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում՝ Վոցլավ Ցիոլկովսկու (ազատ ոճ), Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում  (հունահռոմեական), Լեհաստանի բաց մրցաշար (կանանց ըմբշամարտ) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում: 

Ֆեդերացիայի  գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում