Հետաքրքիր ցուցանմուշներ՝ երևանյան թանգարաններից

Հետաքրքիր ցուցանմուշներ՝ երևանյան թանգարաններից

Առաջին ալիքի նկարահանող թիմը թանգարանների միջազգային օրվա առթիվ շրջել է Երևանի մի քանի թանգարաններում և լուսանկարել առավել հետաքրքիր ցուցանմուշները: 

1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցվում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014) համալիրի սրահներից երկուսը ձևավորելու առաջարկով դիմեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանին (1926-2000) և քանդակագործ Արտաշես Հովսեփյանին (ծնվ. 1931): Առաջարկն ընդունվեց: Արտաշես Հովսեփյանը չորս վարպետների հետ չորս տարի շարունակ աշխատեց այն սրահում, որն այսօր կրում է «Սասունցի Դավիթ» անունը:

«Սասունցի Դավիթ» սրահի բազմաֆիգուր ծավալուն ստեղծագործությունը, որ պատկերում է հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ, ականավոր հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի (1883-1959) «Սասունցի Դավիթ» գրաֆիկական հայտնի աշխատանքի քանդակային տարբերակն է: Արտաշես Հովսեփյանը հանդես չի եկել սոսկ նմանակողի, «թարգմանչի» դերում, այլ փորձ է արել գեղարվեստական արտահայտության նոր միջոցներով, քանդակի լեզվով ցույց տալ Կոջոյանի նկարում թաքնված կոթողային ուժը:

Այցելուները առաջին անգամ կկարողանան տեսնել «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը մայիսի 21-ին՝ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում: «Սասունցի Դավիթ» սրահը, որտեղ ներկայացված է համանուն որմնաքանդակը մշտապես գործելու է անվճար:

Այս քանդակը մարդկության հավաքական կերպարի խորհրդանիշն է՝ արարված զարմանալի արտահայտիչ պլաստիկայով, որի վրա ժամանակը դրոշմել է աշխարհի ճակատագրով մտահոգ անպարագիծ թախիծ…

Մեծ քաղաքն իր մեջ տարրալուծում, ոչնչացնում է մարդու անհատականությունը, և Մարդը հանկարծ դեմ-հանդիման է ելնում Կասկածին. «Իր գործունեությունը մոլորակի համար աղետաբեր է…»: Այս միտքը Քոչարը հուշում է բաց քանդակի ներսում տեղադրելով քաղաքակրթության խորհրդանիշ հանդիսացող երկնաքերերը: (Հեղ. Ա. Հովհաննիսյան)

2008 թվականին Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ կոշիկը հայտնաբերել է Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ամերիկյան և իռլանդական հնագետների արշավախումբը: Աջ ոտքի համար հարմարեցված խոտով լցոնված կոշիկը համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին։

Նկարիչ Հովհաննես Սեմերջյանը (1920-2013) աշխարհին հայտնի է Ժանսեմ կեղծանունով: Նա  իր ստեղծագործական ուղու առաջին շրջանում հանդես է եկել բացառապես ազգային թեմաներ շոշափող գործերով:

Խորհրդային միության վաստակավոր նկարիչ Ջոտտոն իր ստեղծագործություններում պատկերել է սոցիալական անարդարությունը: «Վիրավոր բանվորը» նկարում ֆաբրիկայում աշխատելիս վնասվածք ստացած բանվորին տեղափոխում են ոչ թե սանիտարները կամ բժիշկները, այլ ոստիկանները: Ըստ հեղինակի՝ Խորհրդային միության բանվորը նույնիսկ վնասվածք ստանալու իրավունք չուներ: 

Համիդյան կոտորածների ժամանակ սպանված հայերի հուղարկավորությունը եղբայրական գերեզմանոցում: Լուսանկարը՝ բրիտանական “The Graphic” շաբաթաթերթի: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում