ԼԼիլիթ Սեդրակյան

Մեղրու սահմանային անցակետը կընդլայնվի և կարդիականացվի. ԱԺ-ն քննարկեց ՎԶԵԲ-ի հետ ստորագրված վարկային համաձայնագիրը

Մեղրու սահմանային անցակետը կընդլայնվի և կարդիականացվի.  ԱԺ-ն քննարկեց ՎԶԵԲ-ի հետ ստորագրված վարկային համաձայնագիրը

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկի միջև 2020-ի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 10 մլն 626 հազար 263 եվրո վարկային միջոցներ: Նա նշեց, որ ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ Մեղրու անցման կետի արդիականացման անհրաժեշտությունը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով:

Էդ. Հովհաննիսյանը նշեց, որ Մեղրու մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը 8.7 հա է: Նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք` 4000 քմ կառուցապատման մակերեսով, տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Մաքսակետի տարածքում լինելու են՝

  • մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր.
  • անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան.
  • մաքսային ձևակերպումների և բրոքերային մասնաշենքեր.
  • բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք և մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:

Մաքսակետը հագեցված է լինելու`

  • լաբորատոր սարքավորումներով և պարագաներով.
  • ռենտգենաճառագայթային սարքավորումներով` մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար.
  • մարդկանց սկանավորման համար ռենտգենաճառագայթային սարքավորումով.
  • UHF ռադիոկայաններով.
  • տվյալների մշակման կենտրոնով.
  • փաստաթղթեր ընթերցող սարքերով.
  • փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով.
  • մաքսակետի ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով.
  • բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում