Ավարտվեց «Եվրատեսիլ 2016» մրցույթը

Ավարտվեց «Եվրատեսիլ 2016» մրցույթը

Համաեվրոպական երգի մրցույթի ևս մեկ էջ դարձավ պատմություն։ «Եվրատեսիլ 2016»-ում հաղթեց Ուկրաինան։

Հայաստանի համար այս տարին հոբելյանական էր, «Եվրատեսիլում» մենք ներկայանում էինք տասներորդ անգամ։ Հայաստանյան մասնակիցը՝ Իվետա Մուկուչյանը, փայլեց իր պրոֆեսիոնալ կատարմամբ, գրավեց միլիոնավոր հանդիսատեսների սրտեր։ Նա ավելի քան համարձակ էր թե՛ բեմում, թե՛ իր դիրքորոշման մեջ։ Արցախյան դրոշը վեր պարզած՝ Իվետան ևս մեկ անգամ աշխարհին ասաց․ «Արցախը Հայաստան է, և մենք խաղաղության երկիր ենք»։

Այս տարի Հայաստանը գրավեց յոթերորդ տեղը։ Մեր պատվիրակությունը պատվով կատարեց իր առաքելությունը և Երևան կվերադառնա կեսգիշերին՝ մայիսի 16-ին՝ ժամը 04:45-ին։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում