ԼԼիլիթ Գասպարյան

Առաջիկա 5 տարիներին Արցախ կներկրվեն բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ. Արայիկ Հարությունյան

Առաջիկա 5 տարիներին Արցախ կներկրվեն բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ. Արայիկ Հարությունյան

Նախընտրական հանդիպումներիս ժամանակ բազմիցս հայտարարել եմ, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու գյուղատնտեսության՝ ոչխարաբուծության ճյուղի զարգացմանը: Այն, ըստ մասնագետների, Արցախում մեծ հեռանկար ունի, և կարելի է գլխաքանակը հասցնել ավելի քան հինգ հարյուր հազարի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: 

 
«Համեմատության համար նշեմ, որ ներկայումս ամբողջ հանրապետությունում ունենք ընդամենը յոթանասուն հազար գլուխ ոչխար, և եղածն իր մթերատվությամբ անհամեմատ զիջում է առաջատար ցեղատեսակներին:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձանագրումն առ այն, որ 2020 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով, կրկին վկայում է ոլորտի մեծ ներուժի ու պահանջարկի մասին:

 

Այդ առթիվ կուզեի փաստել, որ Արցախում այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլն արված է, և ավելի քան տասը հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով հանրապետությունում կլինեն: Հայտարարածի համաձայն՝ դրանք կտրվեն բոլոր այն ֆերմերներին, ովքեր կապահովեն գյուղնախարարության առաջադրած նվազագույն պայմանները:

 

Մեկնարկը տրված է. առաջիկա հինգ տարիներին պետական միջոցներով շարունակաբար կներկրվեն մայրացու բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ: Մեր ընդհանուր հաջողությունը պայմանավորված է լինելու այդ ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու գրագետ և սրտացավ մոտեցումից: Արդյունքում շահելու է և՛ քաղաքացին, և՛ պետությունը:

 

Ի գո՜րծ»,- գրել է Ա.Հարությունյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում