Հեռուստակամուրջ հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների միջև

Հեռուստակամուրջ հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների միջև

Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվել էր Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար հեռուստակամուրջ։ Միջոցառումն անցկացվում էր նոյեմբերի 10-14-ը  Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունել  և  շնորհակալություն է  հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին:

Իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն են հղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում