ՆՆարեկ Սահակյան

«Արարատը» բողոքարկել է «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը

«Արարատը» բողոքարկել է «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի «Նոայի» դեմ հանդիպումից հետո «Արարատի» ներկայացուցիչները խաղի արձանագրության մեջ մրցավարության բողոքարկման վերաբերյալ համապատասխան նշում են կատարել: Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:

«Այսօր, ըստ սահմանված կարգի, ՀՖՖ-ին ուղարկվել է նամակ, որտեղ նշված են այն դրվագները, որոնցում Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական բրիգադը, մեր կարծիքով, սխալ որոշումներ է կայացրել: ՀՖՖ-ն առաջիկայում պետք է դիտարկի «Արարատի» բողոքը»,- գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Նոայի»` 2:1 հաշվով տոնած հաղթանակով: 

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում