Նոյեմբերի 10-ի երեկոյան ողբերգական ելքով վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում

Նոյեմբերի 10-ի երեկոյան ողբերգական ելքով վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմանում, Գյումրի-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։

Վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, մյուս 7-ը  կես ժամվա ընթացքում տեղափոխվել Գյումրիի բժշակական կենտրոն: Նրանց տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ Նախագահի հանձնարարությամբ մոտ մեկական միլիոն դրամ որպես օգնություն կհատկացվի 7 զոհվածների ընտանիքներին: Մարզպետի խոսքով՝ վիրավորների բուժման ծախսերը մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանն են հոգալու:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում