92-ամյա վետերանի նպատակը հիմա մեկն է՝ ապրել մինչև 100 տարեկան

92-ամյա վետերանի նպատակը հիմա մեկն է՝ ապրել մինչև 100 տարեկան

ԽՍՀՄ գոյության տարիներին շուրջ 1000 հոգի երեք անգամ արժանացել է «Կարմիր Աստղ» շքանշանի: Նրանցից մեկը Սուրեն Ստեփանյանն է:  

Երկրորդ Աշխարհամարտի մասնակից Սուրեն Ստեփանյանն ապրում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայի հետնամասի նեղլիկ փողոցի սեփական տներից մեկում: «Պատերազմից առաջ էր տարածքը տրվել տուն սարքելու համար: Պատերազմից հետո վերադարձա ու տունը գտա շատ անխնամ վիճակում:  Ծանր ժամանակներ էին»,- վերհիշում է վետերանը:

Պարտերազմական ամենահիշարժան հուշերից մեկը հանդիպումն է Մարշալ Բաղրամյանի հետ, որի մանրամասները վետերանը դժվարությամբ է մտաբերում. «Հանդիպեցինք, ասացին, որ ծանոթացել են զեկույցիս հետ ու որ բավականին լուրջ գործ եմ արել»:

Նրան խնամում են հարևանությամբ ապրող երկու դուստրերը:  «Մեկ-մեկ քիչ քայլում եմ: Բայց դե էլ նախկինի պես չեմ: Ի՜նչ արած: Հիմա մի նպատակ ունեմ՝ պետք է մեկ դար ապրեմ: Իսկ ես եթե նպատակ եմ դնում, անպայման հասնում եմ։ Պատերազմի ժամանակ էլ էր տենց, հիմա էլ բան չի փոխվել...»:     

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում