16-ամյա Նանոն իր շանը սովորեցրել էր մթերք հասցնել դիրքեր

16-ամյա Նանոն իր շանը սովորեցրել էր մթերք հասցնել դիրքեր

Շուշիի ազատագրմանը մեծապես նպաստած Քարինտակի հերոսամարտի ժամանակ 16-ամյա Նարինե Առաքելյանը հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին։ Զինվորները նրան քնքշանքով Նանո էին կանչում:

Երբ ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները, շրջապատելով գյուղը, անձնագրերը ստուգելու պատրվակով խուզարկություններ էին կատարում, Նանոն շրջում էր տնից-տուն, զգուշացնում, որ թաքցնեն զենքերը:

Նա իր Չալո անունով շանը նույնպես սովորեցրել էր կապավորի դեր կատարել: Մարտիկները շան վզից երկտողներ էին կապում եւ ուղարկում գյուղ, իսկ Նանոն Չալոյի վրա էր կապում զինվորների խնդրած ծխախոտն ու այլ մթերք եւ ուղարկում էր դիրքեր:

1992-ի հունվարի 26-ին մարտի ժամանակ Նարինեն օգնում էր երեխաներին տեղափոխել համեմատաբար ապահով տեղ, երբ թշնամու դիպուկահարի գնդակը խոցեց նրան։

Նարինե Առաքելանը հետմահու  պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում