Շուշիի համար պետք է աշխատել հանգիստ ու խելոք․ Յուրա Հովհաննիսյան (26-ի Յուրա)

Շուշիի համար պետք է աշխատել հանգիստ ու խելոք․ Յուրա Հովհաննիսյան (26-ի Յուրա)

Յուրա Հովհաննիսյանը մինչեւ Արցախյան շարժման սկսվելը  աշխատել է ԳԱԱ ֆիզիկայի եւ կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտներում: Շուշիի ազատագրման գործողության ժամանակ ղեկավարել է 26-րդ գումարտակի հենակետում տեղակայված պահեստազորի ռազմական գործողությունը:

Մայիսի 8-ին իր ստորաբաժանման հետ դիրքավորվել է Շուշիի ու Ջանհասան-Քյոսալար ուղղությունում ու ջախջախել հակառակորդին: Զոհվել է 1993-ի ամռանը՝ Մաղավուզ գյուղի մատույցներում: «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ է:

«Եթե Շուշին մնաց ադրբեջանցիների ձեռքում, համարեք, որ մի քանի տարի հետո ողջ Ղարաբաղը նույն վիճակում է հայտնվելու։ Շուշիի համար պետք է աշխատել հանգիստ ու խելոք և անպայման վերցնել։ Շուշին պետք է դառնա Ղարաբաղի մայրաքաղաքը», - Շուշիի ազատագրումից մի քանի ամիս առաջ ասում էր Յուրա Հովհաննիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում