ԿԿարմեն Ղուկասյան

«Արարատը» պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ

«Արարատը» պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ

«Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են՝ ակումբը պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

«25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում իր կարիերան սկսել է 2015 թվականին «Ուլիսում»: Խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։

Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից՝ լինելով Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ հանդիպումների հայտացուցակում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում