ՄՄերի Եգորյան

Մխիթարյանն ընկերական խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Մխիթարյանն ընկերական խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Մխիթարյանի թիմն ընկերական խաղում 4:0 հաշվով առավելության է հասել «Ֆրոզինոնեի» նկատմամբ: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Ավելի վաղ Մխիթարյանը չէր միացել հավաքականին, որն անցկացրեց երկու հանդիպում Ազգերի լիգայի խաղարկությունում: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում