ՄՄերի Եգորյան

Արայիկ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել «Ազատ հայրենիքի» շարքերը համալրած երիտասարդներին

Արայիկ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել «Ազատ հայրենիքի» շարքերը համալրած երիտասարդներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան:

 
Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը:
 
Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ պետություն ունենալու համար շատ կարևոր է գիտելիքահեն ու աշխատասեր երիտասարդություն ունենալը և նրա ներգրավվածությունը ինչպես երկրի քաղաքական համակարգում, այնպես էլ կենսագործունեության բոլոր ոլորտներում:
 
Հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել նաև քաղաքական ուժի շարքերը համալրած մի խումբ երիտասարդների:
 
Արարողությանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանը, ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում