«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է Շվեդիայում ՀՀ դեսպանատանը

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է Շվեդիայում ՀՀ դեսպանատանը

Այսօր Ստոկհոլմում «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը և հայկական պատվիրակությունը հանդիպել են Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցույթի շրջանակներում իրականացված անելիքներին, ինչպես նաև առաջիկա քայլերին: 

Դեսպան Արտակ Ապիտոնյանը՝ ողջունելով ներկաներին, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր հարցում աջակցել հայաստանյան պատվիրակությանը: «Չեմ կասկածում մեր սպասվելիք հաջողությանը, քանի որ այժմ հայաստանյան ելույթը ամենից քննարկվողների շարքում է: Իսկապես մեծ հաջողություններ եմ մաղթում Իվետային ինչպես մրցույթում, այնպես էլ կյանքում: Լիահույս եմ, որ Հայաստանը առաջին հորիզոնականներում կհայտնվի»,- նշել է Շվեդիայում ՀՀ դեսպանը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար: «Շատ զգացված ենք, որ Դուք մեր կողքին եք և անհրաժեշտության դեպքում օժանդակում եք մեզ»,- նշել է Գոհար Գասպարյանը` հավելելով, որ մրցույթի ողջ ընթացքում արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանի անունը հնարավորինս լայն շրջանակների համար հնչի: 

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Մենք միասին կարող ենք շատ բան հաղթահարել: Հայերը հենց այս գլխավոր հատկությամբ են առանձնանում մյուս բոլոր ժողովուրդներից»,- նշել է Իվետա Մուկուչյանը: 

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում