ԿԿարմեն Ղուկասյան

Փորձարկել են «Սոֆի» մարզադաշտը

Փորձարկել են «Սոֆի» մարզադաշտը

Լոս Անջելեսի SoFi մարզադաշտը, որտեղ նախատեսվում է անցկացնել 2028 թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ֆուտբոլի և նետաձգության մրցումները, վերանորոգումից հետո ընդունել է մարզիկներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: 

«Լոս Անջելես ռամս» ամերիկյան ֆուտբոլի թիմն առաջինն է մտել 100000-տեղանոց ասպարեզի խաղադաշտ և  մարզվել։

Մարզահամալիրի հսկա Oculus լուսատախտակը, որի  արժեքը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար, մեծ  հնարավորություն ունի մտնելու Գինեսի ռեկորդների գիրք: Մուլտիմեդիոն էկրանը  անչափ տպավորել է թիմի ներկայացուցիչներին:

SoFi մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 13-ին ՝ «Լոս Անջելես ռամս» և «Դալլաս կովբոյ» թիմերի խաղի շրջանակում: 

Ամենայն հավանականությամբ, համավարակի պատճառով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում