ԱԱննա Ավետիսյան

Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել

Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել

Իտալական «Ռոման» ընկերական խաղում այսօր ուժերն է չափել իտալական «Սամբենեդետեսեի» հետ և հաղթել 4:2 հաշվով։

Մեկնարկային րոպեներից խաղադաշտում է եղել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 31-րդ րոպեին խփել իր թիմի 3-րդ գոլը:

Հռոմեական թիմի կազմում աչքի են ընկել նաև Վերետուտը, Պերոտին և Անտոնուչին:

Հիշեցնենք, որ այսօր Սկոպյեի «Տոդոր Պրոեսկու» անվան մարզադաշտում կայացել էր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։ Մեր ընտրանին զիջել էր 1։2 հաշվով: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր, որ Մխիթարյանն հետ հեռախոսազրույցում վերջինս ասել է, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել և լավ մարզավիճակում չէ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում