ՎՎարդուհի Բալյան

Կայացավ VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Կայացավ VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Սեպտեմբերի 3-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը՝ հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունից:

VBET Հայաստանի գավաթի 2019-20 խաղարկության եզրափակչի մասնակիցներ «Նոան» և «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչ փուլից: VBET Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) կանցկացվեն երկուական խաղով:

Վիճակահանությունն անցկացնում էր Հայաստանի Մ-15 հավաքականի ֆուտբոլիստ Միշել Այվազյանը։

Կույր վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.

«ԲԿՄԱ» - «Լոռի ՖԱ»

«Վեստ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»

«Վան» - «Նորավանք»

«Արարատ» - «Սևան»

«Ուրարտու» - «Փյունիկ»

«Շիրակ» - «Ալաշկերտ»

Զույգերում առաջինը նշված ակումբները առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում