ԱԱրսեն Մկրտչյան

Առաջին անգամ կանցկացվի շախմատի Երևանի գավաթի խաղարկություն

Առաջին անգամ կանցկացվի շախմատի Երևանի գավաթի խաղարկություն

Երևանի շախմատի ֆեդերացիան ՀՀ անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ կազմակերպում է Երևանի գավաթի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ:

Մրցաշարի առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 18։00-20։00-ը, lichess.org շախմատային հարթակում՝ Արենա համակարգով։ Երկրորդ փուլը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն մինչ սեպտեմբերի 21-ը ներառյալ:

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա ընթացքում՝ ժամը 15։00-ից, տեղի կունենան գավաթի 1-ին խաղարկության վերջին զույգերի հանդիպումները։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եզրափակչի լավագույն 8 մասնակիցները կպայքարեն հաղթողի կոչման համար։

Մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի

https://lichess.org/team/yerevan-chess-federation թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք

հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում խնդրում ենք տրամադրել անձնական տվյալները։

Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում