ՆՆարե Թադևոսյան

Այս ընտրության համար մենք ազգովի վճարել ու շարունակում ենք վճարել անչափ թանկ գին. Ջալալ Հարությունյան

Այս ընտրության համար մենք ազգովի վճարել ու շարունակում ենք վճարել անչափ թանկ գին. Ջալալ Հարությունյան

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի ազատամարտիկներ և Պաշտպանության բանակի  զինծառայողներ,

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվեց Արցախի Հանրապետությունը:

Մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս  փաստն ու իրողությունը, չնայած իրավական առումով լիովին համապատասխանում էր փլուզվող Խորհրդային Միության օրենսդրական պահանջներին ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, առայսօր մնում է անտեսված միջազգային հանրության կողմից:       

Այս ընտրության համար մենք ազգովի վճարել ու շարունակում ենք վճարել անչափ թանկ գին, որը մեզ ավելի է պարտավորեցնում ջանք ու եռանդ չխնայել այն լուսավոր երազանքների իրականացման համար, հանուն որոնց մենք կորցրել ենք մեր լավագույն ընկերներին:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի համար նահատակված և անհետ կորած ազատամարտիկների հիշատակի առջև, իսկ նրանց հարազատներին ու մարտական ընկերներին ուզում եմ հավաստիացնել, որ ՊԲ-ը երբեք նահանջ չի կատարելու այն իրական ու հոգևոր բարձունքներից, որոնք նվաճվել են մեր ազգի նվիրյալների կյանքի և արյան գնով:

Հավերժ փառք մեր հերոսներին:

ՊԲ հրամանատարության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ Արցախի հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Պաշտպանության բանակը այսօր առավել քան երբևէ, ամուր է կանգնած մեր պետականության, լուսավոր գալիքի և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության պաշտպանության դիրքերում և այսուհետ ևս, մենք՝ զինվորականներս ամեն ինչ անելու ենք, հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը ամեն գնով պաշտպանելու համար»,- նշված է շնորհավորական ուղերձում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում