ԼԼիլիթ Գասպարյան

ԱՊՀ առաջին խաղերը չեղարկվեցին

ԱՊՀ առաջին խաղերը չեղարկվեցին

Անկախ պետությունների համագործակցության առաջին խաղերը, որ նախատեսված էր անցկացնել ընթացիկ մրցաշրջանում, տեղի չեն ունենա։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:

Պատճառը կորոնավիրուսն է։ Տարեսկզբին կազմած օրացուցային պլանի համաձայն՝  միջոցառումը պետք է տեղի ունենար Կազանում օգոստոսի 20-27-ը։ Այնուհետև այն հետաձգվեց մինչև սեպտեմբեր: 

Սպասվում էր 11 երկրի 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկի մասնակցություն։ 21 մարզաձևում պետք է խաղարկվեր 280 մեդալների հավաքածու։

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ-ին։ Առաջարկն արվել է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում