ԼԼիլիթ Գասպարյան

Վերդիի «Տրավիատան»՝ ԱԺ հյուրընկալ այգում

Վերդիի «Տրավիատան»՝ ԱԺ հյուրընկալ այգում

Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն՝ տեղեկացնում են Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տեղեկատվական բաժնից:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի հյուրընկալ այգում տեղի կունենա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը:

Այս միջոցառմամբ համերգի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում պայթյունից տուժած Բեյրութին: Տոմսերի ամբողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային  կենտրոնների  վերականգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով:

Վերդիի ամենահայտնի օպերայի գլխավոր դերերում են միջազգային ճանաչում ունեցող օպերային կատարողներ Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):

Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:   

Տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում