ԱԱրսեն Մկրտչյան

«Շիրակը» նույնպես դուրս մնաց Եվրոպա լիգայից

«Շիրակը» նույնպես դուրս մնաց Եվրոպա լիգայից

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» Բուխարեստում հյուրընկալվեց ռումինական ՖԱՍԲ-ին և պարտվեց 0:3 հաշվով։

Հաշիվը բացվեց 34-րդ րոպեին: Ռումինական թիմի կազմում աչքի ընկավ Օլարուն: 65-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Տանասեն: 83-րդ րոպեին Բուզիուկը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:

Հիշեցնենք, որ այսօր պայքարից դուրս էին մնացել նաև «Նոան» և «Ալաշկերտը»: Հայկական թիմերից եվրագավաթներում պայքարը շարունակում է «Արարատ-Արմենիան», որը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո մրցելույթները կշարունակի ԵԼ որակավորման 2-րդ փուլում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում