ՀՀովհաննես Վարդանյան

«Ալաշկերտը» լքում է Եվրոպա լիգայի խաղարկությունը

«Ալաշկերտը» լքում է Եվրոպա լիգայի խաղարկությունը

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ  ընդունեց «Ռենովային»։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ կեսի 58-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Չանչարևիչի դարպասն ուղարկեց Նենադ Միշկովսկին։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեցին: «Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով` դուրս մնալով հետագա պայքարից: Այսօր պարտվել էր նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակն» այսօր կմրցի ռումինական ՖԿՍԲ-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում