ՄՄարիա Գաբրիելյան

Կանանց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին

Կանանց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին

Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի կանանց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն «Ալաշկերտ-աղջիկներ», «Հայասա», «Փյունիկ-աղջիկներ», «Գանձասար-Կապան աղջիկներ», «Նորավանք-աղջիկներ», «Գյումրի-աղջիկներ» և «Ուրարտու-աղջիկներ» թիմերը։ Մրցաշարը կանցկացվի 3 շրջանով: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Առաջին խումբը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Մասնակիցներն են «Արարատ-Արմենիա աղջիկներ», «Վան-Չարենցավան», «Գանձակ 2», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Նոա-աղջիկներ» և «Լոռի» թիմերը։ Առաջնությունը կանցկացվի 4 շրջանով և կավարտվի մայիսի 15-ին։

Կանանց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին: Մրցաշարին կարող են մասնակցել բարձրագույն խմբի բոլոր ակումբները, ինչպես նաև առաջին խմբի այն ակումբները, որոնք ցանկություն կհայտնեն։

Բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների վիճակահանությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին։

Ավելացնենք, որ առաջին անգամ կանանց Հայաստանի բարձրագույն խումբը կունենա տարբերանշան, որը կարող եք բեռնել այստեղ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում