Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը Ֆրանսիայում

Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը Ֆրանսիայում

Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք ռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելու համար ֆրանսիական կինոթատրոններում հերթեր են գոյացել:

Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընդառաջ՝ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը Եվրոպայում բարձրացավ մեծ կինոէկրան՝ ուղղակիորեն վկայելով այն մասին, որ 100-րդ տարելիցի հետհաշվարկին զուգահեռ Մեծ եղեռնի ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացը ակտիվորեն շարունակվում է:

Աքինի նոր ֆիլմում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է Մարդինում ապրող հայ տղամարդու, ով Հայոց ցեղասպանությունից փրկվելով հասնում է ԱՄՆ ՝ փնտրելու կոտորածի ժամանակ անհետացած իր երկու դուստրերին:

Ֆիլմի նախագծով հետաքրքրված էին  Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի պրոդյուսերները, որոնց համատեղ ֆինանսավորմամբ էլ «Սպին» ներկայացվեց հանդիսատեսին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում