ԼԼիլիթ Սեդրակյան

Զարեհ Սինանյանը կներկայացնի GovTech Launchpad պետական ինովացիոն ծրագիրը

Զարեհ Սինանյանը կներկայացնի GovTech Launchpad պետական ինովացիոն ծրագիրը

Այսօր՝ ժամը 20:30-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը ուղիղ միացմամբ կմանրամասնեն GovTech Launchpad պետական ինովացիոն ծրագիրը, տեղեկացնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ծրագիրն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, GIZ-ի և Իմփաքթ Հաբ Երևանի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը բացառիկ է իր ձևաչափով՝ նպատակ ունենալով ստարթափների և հանրային սեկտորի միջև համագործակցությամբ նորարարական լուծումներ ստեղծել վերջինիս խնդիրների համար։

Ծրագրի շրջանակներում նորարարական ստարթափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք կաջակցեն Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայերին կամ արդեն իսկ  հայրենադարձված անձանց: GovTech Launchpad-ը բաց է Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարթափների համար:

Ծրագրի ներկայացումը տեղի կունենա ZOOM հարթակով: Ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրի ներկայացմանը և հարցեր ուղղել, կարող են միանալ ZOOM-ին հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3hkGIBZ:

Ծրագրի ներկայացումը ուղիղ միացմամբ հասանելի կլինի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում