ՀՀովհաննես Վարդանյան

Պանամայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է «Լոռի»

Պանամայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է «Լոռի»

«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի շարքերը համալրել է Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասը։
 

29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։ Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։
 

Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաև ավագի թևկապը։

«Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգային։ Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

Ավելի վաղ «Լոռին» հայտնել էր ևս երկու տեղափոխության մասին: Ակումբի շարքերն էր համալրել Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը, թիմ էր վերադարձել գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում