ՀՀովհաննես Վարդանյան

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Լիոնին» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Լիոնին» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Մյունխենի «Բավարիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել ֆրանսիական «Լիոնի» դարպասը:

18-րդ և 33-րդ րոխեներին աչքի է ընկել Սերժ Գնաբրին, իսկ խաղավարտին` 90-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին գլխի հարվածով խփել է իր թիմի երրորդ գոլը: Այսպիսով` մյունխենյան ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հանդես գալու իրավունք:

Վճռորոշ խաղում «Բավարիան» տիտղոսը վիճարկելու է ՊՍԺ-ի հետ, որը հաղթահարել է գերմանական «Լայպցիգի» արգելքը (3-0): Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին` ժամը՝ 23:00-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում