ՆՆարե Թադևոսյան

Դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ առցանց հարթակում

Դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ առցանց հարթակում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգների առցանց ցուցադրությունը: Օգոստոսի 20-ին՝ ժամը 19:00-ին‚ տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգը‚ որը տեղի է ունեցել «Music 20» առցանց միջազգային փառատոնի ընթացքում։ Համերգը ղեկավարում է դիրիժոր Ռուստեմ Աբյազովը։

Համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա թիվ 1 և Վալենտին Սիլվեստրովի Էպիտաֆիա դաշնամուրի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում