ԼԼիլիթ Գասպարյան

«Շիրակը» դիմել է ՀՖՖ-ին. թիմն անհանգստացած է

«Շիրակը» դիմել է ՀՖՖ-ին. թիմն անհանգստացած է

Տեղեկանալով, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբում, ցավոք, հաստատվել է կորոնավիրուսի վարակման արդեն 23 դեպք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև մեր ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել մեր թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի որ, համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերի, հանդիպման ժամանելուց առաջ ամբողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:

Նշենք նաև, որ մեր թիմի վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, իսկ մի շարք ֆուտբոլիստներ այժմ արդեն թեստավորում են անցնում:

Առողջություն ենք մաղթում բոլոր վարակակիրներին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում