ԳԳևորգ Թոսունյան

Հրամանատարական հավաքներ՝ ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի ղեկավարությամբ

Հրամանատարական հավաքներ՝ ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի ղեկավարությամբ

Օգոստոսի 11-13-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

Մինչ հրամանատարական հավաքների մեկնարկը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ բարախիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով:

Հավաքների շրջանակում կազմակերպվել են դասախոսություններ, գործնական, ստուգողական և ցուցադրական պարապմունքներ:

Հրամանատարական հավաքների նպատակն էր ամրապնդել սպայական կազմի տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը, ինչպես նաև  կատարելագործել զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ուղղությամբ նրանց գործնական ունակությունները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում