ՌՌոզա Խաչատրյան

15 տարվա մեջ առաջին անգամ ՉԼ-ի կիսաեզրափակիչը՝ առանց Մեսսիի և Ռոնալդուի

15 տարվա մեջ առաջին անգամ ՉԼ-ի կիսաեզրափակիչը՝ առանց Մեսսիի և Ռոնալդուի

2004/05 մրցաշրջանից ի վեր 15 տարվա ընթացքում առաջին անգամ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երկրպագուները չեն տեսնի ո՛չ Լիոնել Մեսսիին, ո՛չ Կրիշտիանու Ռոնալդուին:

«Բարսելոնան» Չեմպիոններից լիգայից դուրս մնաց 1/4 եզրափակչից՝ 2-8 հաշվով պարտվելով «Բավարիային»: «Յուվենտուսը» «Լիոնի» հետ 1/8 եզրափակչի 2-խաղյա դիմակայության արդյունքում չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: 

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում կմրցեն ՊՍԺ-ն և «ՌԲ Լայպցիգը», իսկ մյուս խաղում «Բավարիան» կխաղա «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» զույգի հաղթողի հետ: 1/2 եզրափակչի հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին և 19-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում