ՄՄարի Կոստանյան

Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով

Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով և իրեն լավ է զգում՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Այսօր կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութը ձևավորել է կայուն հակամարմնային ու բջջային իմունիտետ:

«Ես դա նույնպես լավ գիտեմ, քանի որ իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Կարծում եմ՝ այդ իմաստով նա մասնակցել է փորձարկմանը»,- հայտնել է Կրեմլի ղեկավարը:

Պուտինի հավաստմամբ՝ առաջին ներարկումից հետո նրա դստեր մարմնի ջերմաստիճանը եղել է 38 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, հաջորդ օրը՝ 37 աստիճանից քիչ ավելի: Երկրորդ ներարկումից հետո ջերմաստիճանը մի քիչ բարձրացել է, այնուհետև՝ իջել: Այժմ Պուտինի դստեր ինքնազգացողությունը լավ է, նրա օրգանիզմում բարձր հակամամինները են ձևավորվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում