Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ համաձայնության է հասել ու երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով՝ հայտնել է անձամբ Հայաստանի ազգային ընտրանու ավագը:
«Ռոմայի» հետ մենք արդեն պայմանավորվել ենք, ու ես այստեղ եմ մնալու մինչև 2021 թվականը, ինչի համար շատ ուրախ եմ: Ես այստեղ ինձ իմ տանն եմ զգացել առաջին իսկ օրվանից՝ թե խաղադաշտում, թե դրա սահմաններից դուրս:
Իմ կարծիքով՝ իմ նորամուտի մրցաշրջանը շատ լավը ստացվեց՝ չնայած 2 վնասվածքներին, որ ունեցա: Ես այժմ հրաշալի մարզավիճակում եմ ու ցանկանում եմ պահել այն», – Մխիթարյանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:










