ՀՀովհաննես Վարդանյան

Իսրայելցի մասնագետը գլխավորել է «Լոռին»

Իսրայելցի մասնագետը գլխավորել է «Լոռին»

«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը։ Ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը և նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպել են թիմի և երկրպագուների հետ ու ներկայացրել են նորանշանակ գլխավոր մարզչին։

Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաև ԽՍՀՄ Մ17 հավաքականում։

Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան և երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։

Այնուհետեւ գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաև Իսրայելի Մ15 հավաքականը։ 46-ամյա մասնագետն աշխատել է նաև մոլդովական «Օլիմպիա» ակումբում, նախ որպես սպորտային տնօրեն, այնուհետև` գլխավոր մարզիչ։ Սոլոմոնովի հետ պայմանագիրը կնքվել է 1+1 ֆորմատով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում