Մադրիրդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Իկեր Կասիլյասը ավարտեց կարիերան՝ այս մասին հայտնել է իսպանացին սոցցանցերի իր էջերում:
«Կարևորը այն ճանապարհն է, որ դու անցել ես ու այն մարդիկ, ովքեր ուղեկցել են քեզ: Կարևորը այն նպատակը չէ, որը դու վերցնում ես, որովհետև աշխատանքով ու նվիրվածությամբ դրանք գալու են անպայման: Եվ ես կարծում եմ, որ կարող եմ ասել առանց վարանելու, որ սա երազանքների իրականացման ճանապարհ էր»,-գրել է Կասիլյասը:
Կասիլյասը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալ Մադրիդում»: Նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, Աշխարհի 2010 թվականի չեմպիոն է ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն:










