ՌՌոզա Խաչատրյան

ՊՍԺ-ն 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Լիոնին» և դարձավ Ֆրանսիայի Լիգայի գավաթակիր

ՊՍԺ-ն 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Լիոնին» և դարձավ Ֆրանսիայի Լիգայի գավաթակիր

«Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի գավաթակիրն է՝ արդեն 9-րդ անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հիմնական ժամանակում հաղթել չհաջողվեց, բայց 11-մետրանոց հարվածաշարում թիմն ուժեղ գտնվեց «Լիոնից»:

Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ՊՍԺ-ն հաղթել է 6:5 հաշվով: «Լիոնից» վրիպել է Բերտրան Տրաորեն:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 2019/20 թթ․ մրցաշրջանում ավելի վաղ դարձել էր նաև երկրի չեմպիոն ու գավաթակիր: ՊՍԺ-ն շարունակում է պայքարը նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում, որտեղ քառորդ եզրափակիչ փուլում մրցելու է «Ատլանտայի» հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում