ՌՌոզա Խաչատրյան

«Վանը» կմասնակցի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը

«Վանը» կմասնակցի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը

Հուլիսի 30-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը: ՀՖՖ գործկոմը քվեարկել է վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին: 

Այնուհետև, ՀՖՖ գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման կանոնակարգը և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը):

Նիստի վերջում քննարկվել է Հայաստանի բարձրագույն խմբի 2020/2021 առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՖՖ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում