Համաշխարհային 4 տեխնոհսկաների (Apple, Google, Facebook, Amazon) ղեկավարները միաժամանակ ընթացող տեսակապի միջոցով 5 ժամ շարունակ պատասխանել են Միացյալ Նահանգների կոնգրեսականների հարցերին: IT խոշոր ընկերությունների հիմնադիրները խիստ քննադատության են ենթարկվել «չափազանց մեծ իշխանություն» ունենալու, կեղծ լուրեր տարածելու համար, ինչը խիստ վտանգավոր է ԱՄՆ տնտեսության համար: Թեմային է անդրադարձել Euronews-ը:
Amazon, Facebook, Google, Apple ընկերությունների ղեկավարներ Ջեֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը, Սունդար Փիչային, Թիմ Քուքը պատասխանել են այն հարցերին, թե արդյոք իրենց ընկերությունները համաշխարհային շուկայում չարաշահում են իրենց գերիշխող դիրքերը:
Ամենայն հավանականությամբ, ամերիկացի օրենսդիրները նոր, առավել խիստ ու վերահսկվող կանոնակարգ կմշակեն: Կոնգրեսում լսումները ցույց են տվել, որ վերոհիշյալ ընկերությունները մենաշնորհային իշխանություն ունեն, և այս ամենը վերահսկելու և կանոնակարգելու անհրաժեշտություն կա: Կոնգրեսում կարծիք է հնչել, որ կորոնավիրուսի պայմաններում տեխնոհսկաներն ավելի մեծ իշխանություն են ձեռք բերել:










