ԱԱննա Ավետիսյան

Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդն անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից. ՊՆ խոսնակ

Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդն անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից. ՊՆ խոսնակ

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 
 

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:
 

Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ,
 

Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ,
 

Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։
 

Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» և «ՕՍԱ-ԱԿ» համալիրներից (մեկական անգամ)։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում