ՌՌոզա Խաչատրյան

«Ռեալի» ֆուտբոլիստի վարակվելը չի ազդի «Սիթիի» հետ հանդիպման վրա. ՈՒԵՖԱ

«Ռեալի» ֆուտբոլիստի վարակվելը չի ազդի «Սիթիի» հետ հանդիպման վրա. ՈՒԵՖԱ

Լա լիգայում չեմպիոնությանը հաջորդած կարճատև արձակուրդից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումների՝ մինչև դրանց մեկնարկը կորոնավիրուսի թեստեր հանձնելով։

«Արքայական ակումբի» խաղացողներից մեկի թեստը դրական արդյունք է տվել՝ տեղեկացնում է Radio estadio-ն։ Ֆուտբոլիստը անմիջապես ինքնամեկուսացել է տանը։ Նա չի մասնակցել իսպանական ակումբի մարզմանը։ Ակումբի պաշտոնական կայքը արդեն հաստատել է՝ վարակված խաղացողը Մարիանո Դիասն է։

Զինեդին Զիդանի գլխավորած թիմն օգոստոսի 7-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում պետք է պատասխան հանդիպում անցկացնի «Մանչեսթեր սիթիի» հետ:

 
Իրավիճակի մասով ՈՒԵՖԱ-ն մեկնաբանություն է արել՝ հույս հայտնելով, որ կատարվածը չի ազդի առաջիկա խաղի կազմակերպման վրա:
 
«ՈՒԵՖԱ-ն կապի մեջ է «Ռեալի» հետ և հետևում է իրավիճակին ու Իսպանիայի իշխանությունների որոշումներին: Մենք վստահ ենք, որ կատարվածը չի ազդի առաջիկա խաղի կազմակերպման վրա»,- ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը մեջբերում է BBC Sport-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում