ՀՀովհաննես Վարդանյան

Գիշերը պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդն արձակել է շուրջ 497 կրակոց. ՊՆ խոսնակ

Գիշերը պահպանվել է հարաբերական անդորր. հակառակորդն արձակել է շուրջ 497 կրակոց. ՊՆ խոսնակ

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:

Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ,

Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ,

Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ»,- գրել է նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում