Մոսկվայում մեկնարկել է Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված մրցաշարը

Մոսկվայում մեկնարկել է Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված մրցաշարը

Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-րդ տարեդարձին նվիրված «Տաշիր» մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց իր առաջին պարտիան: Մեր գրոսմայստերը սպիտակներով միավորը կիսեց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Պարտիան ավարտվեց 48-րդ քայլում: Առաջին տուրը բավական խաղաղ ստացվեց: Դին Լիժեն-Վլադիմիր Կրամնիկ և Պետեր Լեկո-Ալեքսանդր Մորոզևիչ պարտիաները ևս հաղթող չունեցան:
Հաղթական մեկնարկ ապահովեց միայն Ալեքսանդր Գրիշչուկը, ով սպիտակներով 46-րդ քայլում առավելության հասավ իր հայրենակից Էռնեստո Ինարկիևի նկատմամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում